Search
Close this search box.

«Սասնա ծուռ» Սմբատ Բարսեղյանը հացադուլ է հայտարարել

««Սասնա Ծուռ» Սմբատ Բարսեղյանը հացադուլ է հայտարարել։ Պատճառները դեռ պարզ չեն։ Նախկինում հայտարարել էինք Սասնա Ծուռ Արմեն Բիլյանի սկսած հացադուլի մասին»,-տեղեկացնում է  «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել 2016-ին ՊՊԾ գունդը գրավելու կապակցությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով, (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) ու 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (Սպանություն):

Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել նաև ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար:

Իսկ փաստաբան Հայկ Ալումյանն էլ նշել էր, որ Սմբատ Բարսեղյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

ArmLife.am

Այս Բաժնից