Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանը երկու ամսով կալանավորվել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, երկու ամսով կալանավորվել է:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակել է որոշումը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը: Տեղեկությունը հայտնել են Քննչական կոմիտեից:

Սարգսյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

Հիշեցնենք՝ Սարգսյանը և ևս 7 անձ ձերբակալվել էին մայիսի 30-ին Կառավարության 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համար: