Search
Close this search box.

Հայաստանը գյուղատնտեսական մի շարք ապրանքների արտահանման 6-ամսյա արգելք է մտցրել

Հայաստանը ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, արեւածաղկի սերմերի եւ հնդկաձավարի արտահանման 6-ամսյա արգելք է մտցրել։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 26-ի նիստում։

Նշվում է, որ տեղական արտադրության հաշվին Հայաստանը չի ապահովում այդ ապրանքների ներքին կարիքները, դա հիմնականում կատարվում է ներմուծման հաշվին։

Արգելքը չի տարածվում ԵԱՏՄ երկրների վրա: