Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննախադեպ դաժան ոճիր․ 19 երեխա է զոհվել 18 -ամյա զինված տղամարդը արձակած կրակոցից

19 փոքր երեխաներ և երկու մեծահասակներ են զոհվել Տեխասի հարավում գտնվող տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է BBC-ն։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 18-ամյա զինված տղամարդը, Սալվադոր Ռամոսը, կրակ է բացել Յուվալդե քաղաքի տարրական դպրոցում։

Ռամոսը դպրոցի շենք է մտել տեղական ժամանակով մոտավորապես 11:30-ին (Երևանի ժամանակով 20:30-ին): Նա անկանոն կրակոցներ է արձակել աշակերտների ու ուսուցիչների ուղղությամբ։

Դեպքի վայր ժամանած իրավապահները փոխհրաձգության մեջ են մտել հարձակվողի հետ, որի արդյունքում 18-ամյա տղամարդը սպանվել է, վիրավորվել է առնվազն երկու իրավապահ։

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթն հայտնել է, որ հարձակվողը զինված է եղել ատրճանակով և ինքնաձիգով, զրահաբաճկոն է կրել։

Քաղաքի ոստիկանության վարչության ներկայացուցիչ Փիթ Արեդոնդոն ասել է, որ Ռամոսը գործել է միայնակ: Նրա արարքի դրդապատճառները դեռ պարզ չեն։

Հայտնի է, որ զոհվել է առնվազն 19 երեխա և երկու մեծահասակ, որոնցից մեկը ուսուցիչ էր։ 13 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց։ Բացի այդ, հրազենային վնասվածք է ստացել 45-ամյա մի մեծահասակ։ Նրանց վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։

Նահանգի սենատոր Ռոլան Գուտիերեսը նաև հայտնել է, որ դեպքից առաջ հարձակվողը կրակել է իր տատիկի վրա։ Նրա խոսքով՝ կինը հոսպիտալացվել է։

Ըստ CNN-ի՝ դեպքից երեք օր առաջ Instagram-ի իր էջում հրապարակվել են AR-15 կիսաավտոմատ ինքնաձիգների լուսանկարներ, որոնք ենթադրաբար կապված են կրակողի հետ։ Ենթադրաբար նա դրանք ձեռք է բերել իր 18-ամյակի կապակցությամբ։