Search
Close this search box.

Քանի դեռ Լիտվայի պատվիրակությունը Հայաստանում է գտնվում, շատ կարևոր բան հուշեմ պատվիրակության անդամներին

Քանի դեռ Լիտվայի պատվիրակությունը Հայաստանում է գտնվում, շատ կարևոր բան հուշեմ պատվիրակության անդամներին, ֆեյսբուքյան իր էջում գրում է Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը, աշա շարունակում:

Ուրեմն, սրանից շուրջ 8 տարի առաջ, Հայաստանի շարքային քաղաքացի Հ.Հ.-ն անձամբ ինձ խոստովանեց, որ տեղեկացված է Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի (Erikas Petrikas) անցուդարձից: Այլ կերպ ասած, ըստ երևույթին, ՀՀ շարքային քաղաքացի Հ.Հ.-ն հետևում էր դեսպանին, հավաքագրում, մշակում և այլ անձանց էր փոխանցում վերջինիս վերաբերյալ անձնական բնույթի տեղեկությունները:

8 տարի անց ՀՀ շարքային քաղաքացի Հ.Հ.-ն կարգվում է որպես ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր:
Այսօր տեղեկություններ են տարածվել, որ Հ.Հ.-ն, որպես ԵՊՀ այսրոպեական ռեկտոր, ընդունել է Հայաստան ժամանած Լիտվայի պատվիրակության անդամներին: Եվ եթե Լիտվայի պատվիրակության անդամներն իրենց ընտանիքների անդամներից թաքցնելու բան ունեն, ապա թող զգուշանան Հ.Հ.-ից, քանզի կարմիր կովը կաշին չի փոխի: Էրիկաս Պետրիկասը՝ վկա: Առայժմ այսքանը: