Search
Close this search box.

«Երևան Սիթի»-ի տարածքում սպանված տղամարդը զբաղվում էր պտուղ-բանջարեղենի վաճառքով

Մոտ մեկ ժամ առաջ Նոր-Նորք վարչական շրջանում սպանություն է գրանցվել:

«Փաստիֆո»-ի տեղեկություններով՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքից դանակահարված տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել, ով ճանապարհին մահացել է:

Դեպքի վերաբերյալ մեր տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ տուժողի ինքնությունը պարզվել է. նա 1957 թ. ծնված Լևոն Ասատրյանն է:

ՔԿ-ից նաև տեղեկացանք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ և այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:

Նախնական տվյալներով՝ տղամարդը սուր կտրող ծակող գործիքով վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում:

Մեր տեղեկություններով, նա «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող շուկայում զբաղվում է պտուղ-բանջարեղենի վաճառքով, իսկ վիճաբանությունը ծագել է ապրանքի քաշի պատճառով:

Այս Բաժնից