Search
Close this search box.

Բուդը մենակ չուտեք, բաժանեք, գեներալ պատգամավորի հորդորը

Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշարջանն ավարտեց աշխատանքները: ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը ԱԺ դալհիճում կոչ արեց շուն ու կատվի պես չբաժանվել իրարից:
«Արեք չկռվենք, դեմներս Նոր տարի ա: Հիմա ով ինչ արեց, արեց: Նիկոլ ջան ապրես, շուտվանից էսքան իրար չէինք տեսե: Մեր գործը մինչև ժամը վեցն ա, ընչի՞ ենք կռվում, չգիտեմ: Արեք սաղս իրար Նոր տարի մաղթենք, մեր ժողովրդին նորմալ Նոր տարի մաղթենք: Ով ինչով կարա թող ժողորդին օգնի, որ ուրախ Նոր տարի ըլնի: Ում ձեռն ինչ կա՝ բաժնեք ժողովրդին: Բուդը մենակ չուտեք, թե չէ լավ չի ըլնի: Կարտոլով Նոր տարի չենք անելու, ընենց անենք, ով ինչ շնորհք ունի, իրա ընտրատարածքում ով ինչ կարա, իրա ժողովրդին օգնի», կոչ արեց Սեյրան Սարոյանը:

Այս Բաժնից