Search
Close this search box.

ԱԻՆ-ը՝ 6 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների մասին

Մայիսի 12-ին, ժամը 05:41-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը ժամը 07:57-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։