Search
Close this search box.

Երեւանից եւ դեպի Երեւան մառախուղի պատճառով մի շարք չվերթներ են հետաձգվել

Հայաստանում եղանակային վատ պայմանների, մառախուղի պատճառով դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ասաց, որ ընդհանուր առմամբ դեկտեմբերի 21-ի դրությամբ վեց չվերթ է հետաձգվել: «Եվս վեց ուշացած չվերթ իրականացվել է գիշերվա ընթացքում»,-ասաց նա՝ հավելելով, որ ուշացած չվերթները կիրականացվեն եղանակի կարգավորվելուն պես:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ:

Այս Բաժնից