Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. պայմանագրային զինծառայող է մահացել

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ից մինչև 09։00-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում Տորֆավան գյուղի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Կարճիկյանը Ծովագյուղ-Շորժա-Ծափաթաղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, քանի որ պարզվել է՝ մահացածը ՀՀ ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող է։

Կայքի փախանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է վարորդի ավտոմեքենայի առջև հայտնված խոշոր եղջերավոր անասունները, ու վարորդը, խույս տալով նրանցից, հավանաբար չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ու տեղի է ունեցել ողբերգական ավտովթարը։

Այս Բաժնից