Search
Close this search box.

Արցախի դրոշը տեղադրվեց ԱԳՆ շենքում

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը Արցախի դրոշը տեղադրեց Արտաքին գործերի նախարարության շենքում։

«Մեր առաջ որեւէ փակ դուռ չկա։ Մենք կարող էին զոռով մտնել, բայց հանգիստ մտանք, տեղադրեցինք, որովհետեւ սա ձեր կամքն էր։ Այստեղ նստած յուրաքանչյուր դիվանագետ պետք է պայքարի Արցախի համար։ Արցախ երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ասաց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անդամներն իրենց քայլերթի ժամանակ կանգ էին առել ԱԳՆ շենքի առջեւ։ Նրանք ցանկանում էին Արցախի դրոշը տեղադրել ԱԳՆ շենքում, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տալիս։ Իշխան Սաղաթելյանն ավելի ուշ ասել էր, որ սպասում են ոստիկանների թույլտվությանը, որպեսզի դրոշը տեղադրեն։

Այժմ «Դիմադրություն» շարժման քայլերթը շարունակվում է։