Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Այսօր լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի մահվան 28-րդ տարելիցն էր. խոնարհում հերոսի շիրմին

28 տարի առաջ արցախյան առաջին պատերազմում հանուն Արցախի ազատագրման իր կյանքը զոհեց լեգենդար հրամանատար, հայրենիքի նվիրյալ Մեխակ Մեխակյանը, ով մասնակցել է Հադրութի, Մարտակերտի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին
Հարգանքի տուրքը մատուցվեց Արագած գյուղի պանթեոնում, որտեղ ներկա էին Մեխակ Մեխակյանի ընտանիքի անդամները, մարտական ընկերները, Արագած գյուղի Մեխակ Մեխակյանի անվան դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, սաները՝ տնօրեն Գրետա Անդրեասյանի գլխավորությամբ։

Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը և ներկաները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հերոս Մեխակ Մեխակյանի և արցախյան պատերազմներին զոհված մյուս նահատակների շիրիմներին:
Խոյ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից