Search
Close this search box.

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Ստեփանակերտի կարմիր գծերը շարունակում են մնալ նույնը. Դավիթ Բաբայան

Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումն ամբողջությամբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին էր։ Ստեփանակերտում այսպես են հասկացել ու բացատրում չորս ժամից ավելի տևած հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղը որևէ կերպ չհիշատակելու հանգամանքը։

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Ազատության հետ զրույցում վերահաստատել է, որ Ստեփանակերտի կարմիր գծերը շարունակում են մնալ նույնը՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. «Պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ միշտ էլ ասել է, որ երկխոսությունը ավելի գերադասելի է պատերազմին։ Բնական է, որ մենք ունենք մեր տեսակետը, դա այն է, որ մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Դա մեզ համար անընդունելի է, անընդունելի եղել է, անընդունելի կմնա ընդմիշտ։ Իսկ այս հանդիպումը, ինչպես մենք տեսանք, հիմնականում և միգուցե լիովին վերաբերում էր Հայաստանի Հանրապետություն – Ադրբեջանի Հանրապետություն հարաբերություններին»։