Search
Close this search box.

Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է՝ ապահովելու տարածաշրջանի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում և համապատասխանում է Բաքվի շահերին։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներին սկսել աշխատանքը խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հիմնված Բաքվի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վրա»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։