Search
Close this search box.

Պուտինի հրահանգը բանակի ղեկավարությանը

Պենտագոնը հաստատել է, որ ռուսական զորքը դուրս է բերվել Կիեւի շրջանից։ Ըստ արեւմտյան հետախուզությունների, պատերազմի այս փուլում Կրեմլը փորձում է վերախմբավորել ուժերը եւ կենտրոնանալ Ուկրաինայի հարավում եւ Արեւելքում։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը նշում են, որ պատերազմն Ուկրաինայում դեռ երկար է շարունակվելու, գուցե տարիներ։ Նշվում է նաեւ, որ մարդուժի եւ տեխնիկայի զգալի կորուստներ կրելով, ՌԴ-ն փորձելու է «սառեցնել» իրավիճակը:

Ռուսական եւ արեւմտյան շրջանակները նշում են, որ Պուտինը հրահանգել է բանակի ղեկավարությանը մինչեւ մայիսի 7-ը Ուկրաինայի հարավում եւ Արեւելքում գրավել մի քանի քաղաքներ եւ դուրս գալ Դոնբասի խորհրդային վարչական սահմաններ, որը հնարավոր կլինի ռուսական հանրությանը ներկայացնել որպես խոշոր հաղթանակ։ Պուտինը մտադիր է ռազմական շքերթ անցկացնել մայիսի 9-ին, հանուն դրա պատրաստ է ամեն ինչի։