Search
Close this search box.

«Եթե կարող եք, տարհանվեք». ուկրաինական իշխանությունները դիմել են բնակիչներին

Փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը և ռազմական ադմինիստրացիան կոչ են արել տարհանել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակիչներին, քանի դեռ կա հավանականություն։ Տեղեկանում ենք Украинская правда-ից։

Նշված է, որ պետք է տարհանեն մարդկաց, այլապես մարդիկ կրակի տակ են լինելու, գնդակահարվելու են ու ոչինչ չեն կարողանալու անել։

«Եվ մենք չենք կարող օգնել նրանց: Քանի որ կրակը կանգնեցնելը գրեթե անհնար է, հատկապես Լուգանսկի և Դոնեցկի շրջանները։ Իհարկե, Խարկովի մարզի մի մասը նույնպես»,-նշել է Վերեշչուկը։

Վերեշչուկը բացատրել է, որ Կիևի և Չեռնիգովի շրջաններից օկուպացիոն զորքերի դուրսբերումը բանակցությունների հաջորդ փուլից առաջ բարի կամքի ժեստ չէր, ինչպես փորձում են ներկայացնել ռուս պաշտոնյաները:

Դա ուկրաինական բանակի, իշխանությունների և ողջ ուկրաինացի ժողովրդի պողպատե կամքի ժեստն էր։