Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

Ուկրաինայում իրականացված հատուկ գործողության ամփոփում՝ ՌԴ ՊՆ-ից.

➖ՌԴ հրթիռները Օդեսայի մարզում ոչնչացրել են նավթավերամշակման գործարան և վառելիքի 3 պահեստարան, որտեղից վառելիք է մատակարարվել Նիկոլաևի ուղղությամբ գտնվող ուկրաինական զորքերի խմբին։

➖ՌԴ ՀՕՊ համակարգերը օդում կործանել են ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք Կուդրյաշովկա և Շուրովկա բնակավայրերի տարածքներում։

➖Գիշերվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 51 ռազմական օբյեկտի։

➖Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է ուկրաինական 125 ինքնաթիռ, 88 ուղղաթիռ, 383 անօդաչու թռչող սարք, 221 հակաօդային պաշտպանության համակարգ, 1903 տանկ, 805 դաշտային հրետանի և ականանետ։