Search
Close this search box.

Ադրբեջանը ռուսական կողմին խոստացել է հանել զինված ջոկատները Փարուխից, ապա հերթական անգամ դրժել խոստումը

Ադրբեջանը ռուսական կողմին խոստացել է հանել զինված ջոկատները Փարուխից, ապա հերթական անգամ դրժել խոստումը։ Թշնամին իրեն նեղություն չի տալիս տարբեր մարտավարություններ մշակելու։ Մտնում է մեր տարածք, զոռբայություն անում ու մնում մի քանի օր՝ ընթացքում երբեմն խոստանալով դուրս գալ, բայց դուրս չի գալիս։ Մնում ու հաստատվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող-վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը։

«Արցախի Փարուխ գյուղում և Քարագլուխ բարձունքի տարածքում շարունակում են կանգնած մնալ Ադրբեջանի զինված ուժերը։ ՌԴ ՊՆ տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանը ռուսական կողմին խոստացել է հանել զինված ջոկատները Փարուխից, ապա հերթական անգամ դրժել խոստումը։

Թշնամին իրեն նեղություն չի տալիս տարբեր մարտավարություններ մշակելու։ Մտնում է մեր տարածք, զոռբայություն անում ու մնում մի քանի օր՝ ընթացքում երբեմն խոստանալով դուրս գալ, բայց դուրս չի գալիս։ Մնում ու հաստատվում է։

Այդպես եղավ Սև լճի հատվածում, Վարդենիսի մոտ, Ներքին Հանդում, Շուռնուխի մոտ, Փայլասարում։

Հիմա այդպես է Փարուխում ու Քարագլուխում։ Չեմ կասկածում, որ ադրբեջանցիներն այլևս դուրս չեն գա այդ վայրից, եթե նրանց նկատմամբ չկիրառվի ռազմական ուժ։

Քարագլուխը մարսելուց հետո թշնամին կփորձի տիրանալ Վարնկաթաղի կամ Ճաղատսարի բարձունքներին։

Հայկական անվտանգային կառույցները պարտավոր են մեկ քայլ առաջ կանխատեսումներ անել»,- գրել է Հոխիկյանը։