Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հո չեմ նստելու, սպասեմ, մինչեւ բարեհաճեն, արդեն 3–րդ ամիսն ա. Երեւանի քաղաքապետը բարկացավ

Հետիոտնային կանչի լուսացույցների ձեռքբերման եւ տեղադրման մրցույթի նախագծա-նախահաշվային փաթեթը խնդիրներով է ներկայացվել. դեռ լիարժեք չեն ներկայացրել, երբ ներկայացնեն, նոր հնարավոր կլինի դնել մրցույթի. խոստացել են այս շաբաթ ուղարկել: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց տրանսպորտի տարչության պետ Հայկ Սարգսյանը:

Ի պատասխան քաղաքապետ։ Հրաչյա Սարգսյանը բարկացավ՝ նշելով. «Արդեն հասել եք մարտը, այս խնդրի մասին դուք ինձ բարձրաձայնել եք դեկտեմբերին: Ես դեռ հունվարին եմ ձեզ ձեւը ասել, թե ոնց պետք է լինի: Խոստանալով չի, մենք տեխբնութագրով գրել էինք, որ առանձնացված պետք է տային, Ձեր նախկին վարչության պետը հանձնում-ընդունումը արել է միասնական, դե ուրեմն գրություն գրեք, թող գա պատասխան տա, թե ինչու է տեխբնութագրին չհամապատասխան հայտ ընդունել: Հո չեմ նստելու սպասեմ, բարեհաճեն, տենամ՝ իրենք երբ են առանձնացված տալու, որ մեզ մոտ մրցույթ դնենք: Հաջորդ շաբաթ զեկուցել արդյունքների մասին, որ հասկանանքն, թե ինչ ճանապարհով ենք առաջ շարժվում, արդեն երրորդ ամսին է»: