Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադիրովը Մարիուպոլի իշխանություններին կոչ է արել շտապ հանձնվել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ուկրաինական Մարիուպոլ քաղաքում և դրա շուրջ կա հինգ հազար չեչեն մարտիկ՝ կոչ անելով քաղաքային իշխանություններին շտապ հանձնվել: Չեչնիայի ղեկավարը համապատասխան գրառումն արել է իր թելեգրամյան ալիքում:

«Մարիուպոլում գտնվողներին ևս մեկ անգամ կոչ եմ անում շտապ հանձնվել, հակառակ դեպքում երեկոյան արդեն ուշ կլինի։ Մենք ձեզ կտրամադրենք անվտանգություն։ Մեր 5000 լավագույն չեչեն մարտիկներ գտնվում են Մարիուպոլի շրջակայքում և ներսում: Գոնե մեկ անգամ տղամարդկային քայլ արեք հանուն խաղաղ բնակչության և քաղաքի»,- գրել է Կադիրովը։