Search
Close this search box.

Ի՞նչ է կատարվել. ՌԴ պաշտպանության նախարարության նոր հաղորդագրությունը

Այսօր առավոտյան Ռուսաստանի բանակը մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով Ստարիչի բնակավայրում և Յավորովսկի զորավարժարանում հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈւ ուսումնական կենտրոններին, ոչնչացվել է մինչև 180 օտարերկրյա վարձկան և արտասահմանյան սպառազինության մեծ խմբաքանակ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով` այդ օբյեկտներում Կիևը` «ռուս զինծառայողների դեմ մարտական գործողությունների շրջան ուղարկելուց առաջ օտարերկրյա վարձկանների նախապատրաստման և մարտական համակարգման կետ, ինչպես նաև արտասահմանյան երկրներից ստացվող սպառազինության և ռազմատեխնիկայի պահման բազա» էր տեղակայել։
Կոնաշենկովը հավելել է, որ ՌԴ ԶՈւ և ԼԺՀ զորամիավորումները շարունակում են գրոհը, ևս 6 բնակավայր լիարժեք վերահսկողության տակ են առնվել։
Այսօր ռուսական զորքը ուկրաինական մեկ ինքնաթիռ և 11 ԱԹՍ է խոցել, այդ թվում երկու «Բայրաքթար»։

Գեներալ–մայորը հայտնել է նաև, որ մարտական հատուկ գործողությունների 18 օրվա ընթացքում ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայում ընդհանուր առմամբ ոչնչացրել է ուկրաինացի զինվորականների ենթակառուցվածքների 3736 օբյեկտ։ Ոչնչացվել է նաև 100 ինքնաթիռ, 139 ԱԹՍ, 1234 տանկ և այլ մարտական զրահամեքենա, 122 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 452 դաշտային հրետանու զենք և ականանետ, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 1013 միավոր։