Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

Ռուսաստանի Զինուժի ստորաբաժանումները մեկ օրվա ընթացքում գրանցել են 14 կիլոմետրի չափով առաջխաղացում: Հարձակողական գործողությունների ընթացքում վերահսկողություն է սահմանվել Բլագոդատնոյե, Վլադիմիրովկա, Պավլովկա եւ Նիկոլսկոյե բնակավայրերի հարավային շրջանների նկատմամբ: Այդ մասին հայտարարեալ է Ռուսաստան ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Նիկոլսկոյե բնակավայրում «Այդար» ազգային գումարտակի զինյալները, տեղադրելով կրակային դիրքերը հենց Նիկոլո-Վասիլյեւսկու ուղղափառ վանքի տարածքում, շուրջ 300 խաղաղ բնակչի ու վանականի պատանդ են պահել: Այդ բնակավայրը ազատագրելիս ռուսական ստորաբաժանումները ոչնչացրել են ազգայնականների մի մասին, մնացածը փախուստի են դիմել: Պատանդներն ու վանքի շենքը չեն տուժել»,-հայտարարել է Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ Լուգանսկի Հանրապետության Ժողովրդական ոստիկանության զորքերի խմբավորումը, շարունակելով հարձակողական գործողությունները, ամբողջովին արգելափակել է Բորովսկոյե բնակավայրն ու ամրապնդել իր դիրքերը Պոպասնայա քաղաքի հյուսիսային շրջաններում:

«Սեվերոդոնեցկում ԼԺՀ-ի ստորաբաժանումներն արգելափակել են քաղաքի արեւելյան ու հարավային հատվածները: Ռուսաստանի ավիացիայի եւ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական օդուժի Սու-24 մեկ ինքնաթիռ Լյուբիմովկա շրջանում եւ երկու անօդաչու թռչող սարք»,-նշել է Կոնաշենկովը:

Գործողության ամբողջ ընթացքում շարքից դուրս է բերվել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3687 օբյեկտ: Ոչնչացվել է 99 ինքնաթիռ, 128 անօդաչու թռչող սարք, 1194 տանկ եւ այլ մարտական զրահամեքենաներ, 121 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 443 դաշտային հրետանու զենք ու ականանետ, 991 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա, հավելել է ՌԴ ՊՆ-ի ներկայացուցիչը: