Search
Close this search box.

Նախանշաններ, որոնք վկայում են շաքարային դիաբետի մասին

Շաքարային դիաբետը աշխարհում ամենամեծ տարածում ունեցող հիվանդություններից մեկն է, որի բարդացումը հնարավոր է կանխել, եթե վաղ փուլում հայտնաբերենք հիվանդության նախանշանները:Ներկայացնում ենք երեք նախանշան,որոնց առկայությունը վկայում է արյան մեջ շաքարի բարձր քանակության մասին:

Տեսողության լավացում

Չնայած տարածված կարծիք կա, որ դիաբետը թուլացնում է տեսողությունը, սակայն լինում է  նաև հակառակը:Եթե հանկարծակի սկսել եք հրաժարվել ակնոցների կիրառությունից, ապա հարկավոր է չափել արյան մեջ շաքարի քանակը:

Լսողության կորուստ

Հետազոստությունները վկայում են, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը վնասում է ականջի  արյունատար հյուսվածքները, որն էլ հանգեցնում է լսողության 30 %-ի կորուստի:

Մշտական ծարավի զգացողությունը

Երբ օրգանիզմում ավելորդ շաքար կա , օրգանիզմը փորձում է ազատվել դրանից, որի համար հարկավոր է ջուր: Այդ պատճառով էլ մշտական ծարավի զգացողության դեպքում դիմեք բժշկի:

Չարդարացված քաղցի զգացում

Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, եթե սննդի ընդունումից մեկ ժամ հետո կրկին ցանկանում եք ուտել, կամ քաղցի մշտական զգացողությունը հետապնդում է ձեզ, ապա դա կարող է վկայել արյան մեջ շաքարի մակարդակի նյութափոխանակության խանգարման մասին:

Մաշկի գունազրկում

Մաշկի վրա կարող են ի հայտ գալ մուգ կամ մուգ մանուշակագույն կետեր՝ հիմնականում պարանոցի ետևի, հոնքերի և ծնկների հատվածում. սրանք նախնական նշաններն են այն մասին, որ արյան մեջ շաքարի քանակությունը բարձրացել է:

Մերիլենդի մաշկաբաններից Սանջի Սայինին նշում է, որ այսպիսի նախանշանների դեպքում առաջին բանը, որ պետք է անի հիվանդը՝ արյան մեջ շաքարի մակարդակը ստուգելն է: