Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը պարել է ու հեռացել

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին, տեղի է ունեցել առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի կրտսեր որդու՝ Հրանտ Դումանյանի հարսանիքը: Հարսանեկան արարողությունը Դումանյան ընտանիքը իրականացրել է վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Հարսանիքի հյուրերի շարքում են եղել Սերժ Սարգսյանն ու տարբեր ՀՀԿ-ականներ՝ նախկին ու ներկա պատգամավորներ, կառավարության պաշտոնյաներ։ Հրավիրվածների շարքում է եղել նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գեներալներ Սարոյանն ու Գրիգորյանը, ովքեր եւս հարսանքասեր են, այս անգամ ներկա չեն եղել: Մեզ հայտնի դարձավ, որ Գրիգորյանը Հայաստանում է եղել, բայց հարսանիք չի գնացել, իսկ Սեյրան Սարոյանը առողջական խնդիրներով պայմանավորված արտերկրում բուժում է ստանում:

Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հարսանիքում քիչ է մնացել: Բնականաբար, ներկաները, ավանդույթի համաձայն, բաժակ են բարձրացել եւ խմել «նախագահ ջանի» կենացը, որից հետո Սերժ Սարգսյանը պարել է եւ հեռացել հարսանքատնից: Շփվե՞լ է կուսակիցների հետ` հարցրեցինք մեր աղբյուրին: «Քիչ է մնացել, շատ չի հասցրել, չնայած նրան այդ միջավայրում տեսնելու եւ զրուցելու համար հերթեր են գոյացել»,- ասաց մեր աղբյուրը:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում