Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը խաղի կանոնները հստակեցրեց

Սերժ Սարգսյանը Դիլիջանում համայնքի ղեկավարների առաջ ելույթ է ունեցել՝ հայտարարելով, որ ով չի ուզում նոքար լինել, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: «Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Արդյոք այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ այլևս այլ խաղի կանոններ են գործելու, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ոչ թե այլևս այլ խաղի կանոններ են գործելու, մշտապես մեր կառավարման շրջանում նախագահ Սարգսյանի ուշադրության կենտրոնում է եղել արդյունավետ կառավարման խնդիրը, համայնքներում համայնքապետերի իմիջի ինստիտուտի կայացումը: Խնդիրների առաջնահերթությունները և նրանց կիրառելիությունը փոխվել են»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: