Search
Close this search box.

«Երևան պանդոկ»-ը ընդունել է ադրբեջանցի պատգամավորներին․ Կոչ եմ անում բոյկոտել ու չայցելել «Երևան պանդոկ»

ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես հրապարակավ հայտարարում եմ, որ այլևս երբեք չեմ այցելելու «Երևան պանդոկ», քանզի վերջիններս ընդունել են ադրբեջանցի պատգամավորներին:

Լավ ա էլի, ադրբեջանցիք Երևանում հոխորտան քիչ չէ, մի բան էլ հյուրընկալեք, պատվեք, հարգեք դրա՞նց: Անունը փոխեք ու վերանվանեք «Էրիվան պանդոկ»: Ամոթ ա:

Կոչ եմ անում բոլորիդ, որպեսզի դուք ևս բոյկոտեք ու չայցելեք այդ վայրը»: