Search
Close this search box.

«Յասաման» ռեստորանը չեղարկե՞լ է հյուրասիրությունը ադրբեջանցի պատվիրակների մասնակցության պատճառով

Ըստ տեղեկությունների՝ «Յասաման» ռեստորանը չեղարկել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցող պատվիրակությունների համար կազմակերպված հացկերույթը՝ ադրբեջանցի պատվիրակների մասնակցության պատճառով։

Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

AntiFake.am–ը տեղեկության իսկությունը պարզելու համար կապվեց «Յասաման» ռեստորանի ղեկավարության հետ, որտեղից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին տեղեկությունը, փոխարենը երեկոյան հրավիրեցին ռեստորան՝ «սեփական աչքերով ականատես լինելու» չեղարկման կամ չչեղարկման փաստին։ Նշեցինք՝ հարցը հանրային հետաքրքրություն է ներկայացնում, խնդրեցինք հաստատել կամ հերքել տեղեկությունը, ի պատասխան՝ խոստացան մեկ ժամվա ընթացքում հետադարձ կապ հաստատել մեզ հետ։ Ռեստորանի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն։

Հիշեցնենք՝ 2020թ․ մարտի 1-ին կորոնավիրուսային համաճարակի սկզբնական փուլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքով այցելել էր Ծաղկաձոր և լուսանկար հրապարակել Ծաղկաձորի «Յասաման» ռեստորանից։ «Մտանք ծաղկաձորյան ռեստորաններից մեկը: Սրահը համարյա լեցուն է։ Այդ թվում օտարերկրացի զբոսաշրջիկներով»,– գրել էր Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ ադրբեջանական պատվիրակության ՀՀ ժամանման։