Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ԱՄՆ դեսպանն ու ամերիկացի դիվանագետները Թումանյան ասմունքում

Հովհաննես Թումանյանի տարեդարձի կապակցությամբ դեսպան Թրեյսին և Հայաստանում աշխատող մի քանի այլ ամերիկացի դիվանագետներ որոշեցին իրենց ուժերը փորձել ասմունքի ասպարեզում։ Այս մասին տեղեկացանք ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից.

«Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է:

Մայրենի լեզվի միջազգային օրվա ու հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տարեդարձի կապակցությամբ դեսպան Թրեյսին և Հայաստանում աշխատող մի քանի այլ ամերիկացի դիվանագետներ որոշեցին իրենց ուժերը փորձել ասմունքի ասպարեզում և ձեզ ներկայացնել մեծ բանաստեղծի սիրված քառյակներից մեկը։

Դուք էլ միացե՛ք դիվանագետների այս նախաձեռնությանը և հրապարակեք տեսանյութեր, որտեղ ընթերցում եք ձեր սիրելի բանաստեղծությունը։

Եվ չմոռանա՛ք նշել մեզ»։