Search
Close this search box.

Նովրուզին «տրճիկ» տվող Մարիա Կարապետյանն է ՀՀ պատվիրակության ղեկավարը «Եվրանեսթում»․ Սամսոնյան

Համալիրում այս պահին ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը, որն այս տարի անցկացվում է Հայաստանում:

Եւ մինչ ներսում նիստ է ընթանում, դրսում` Մարզահամերգային համալիրի բակում, ընթանում է բողոքի ակցիա` ընդդեմ Ադրբեջանից ժամանած պատվիրակների և ոչ միայն:

Ելույթ ունեցավ Նարեկ Սամսոնյանը, որը նշեց, որ միայն տեսնելով, թե ով է հայկական պատվիրակության ղեկավարը` ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը, կարելի է պատկերացնել, թե ում հետ գործ ունենք:

«Նովրուզին տռճիկ տվող Մարիա Կարապետյանի մասին է խոսքը»,-ասաց Սամսոնյանը` նկատելով, որ Մարիա Կարապետյանը չի կարող ներկայացնել Հայաստանը, և որ նա, իրականում, Ադրբեջանի ներկայացուցիչներից մեկն է: