Search
Close this search box.

Մահվան ևս 16 դեպք. իրավիճակը Հայաստանում

Հայաստանում փետրվարի 21-ին կատարվել է 3192 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 293 նոր դեպք:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1474 հիվանդ, մահվան 16 դեպք է արձանագրվել։ ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415757 դեպք, որոնցից 392080 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13749 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8338 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 590 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ընդհանուր կատարվել է 2 864 871 թեստավորում։