Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Դոնեցկում ուկրաինացի դիվերսանտներին գերեվարում

Դոնեցկի հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել ուկրաինացի դիվերսանտների գերեվարման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Կադրերում երևում է զրահափոխադրիչի /БТР/կիրառմամբ թեժ մարտը, որի ժամանակ վիրավորվել են ԴԺՀ-ի երկու հատուկ ջոկատայիններ։ Պետական ​​անվտանգության նախարարությունում հայտարարել են, որ, չեզոքացված դիվերսիոն-ահաբեկչական խմբավորումը ծրագրել էին պայթեցնել ինքնահռչակ հանրապետության տարածքում գտնվող էլեկտրական ենթակայաններ, գազատարներ և ֆիլտրակայաններ։

Նշենք, որ Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է արդեն ութ տարի, այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 13000 մարդ, մոտ 44000-ը վիրավորվել են:

Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարությունը հայտարարել էր քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Կիևից եկող սպառնալիքի հետ։ Առաջին հերթին տարհանումը վերաբերում է կանանց, երեխաներին ու տարեցներին։