Search
Close this search box.

Ֆիլմում հեղինակները անկախ իրենց կամքից բացահայտել են նաև ադրբեջանցիների այլատյացությունը

Այսօր որոշեցի դիտել խորհրդային շրջանում նկարահանված և ադրբեջանցիների ավագ սերնդի ամենասիրած ֆիլմերից մեկը՝ «Թուխ աղջիկը» (Qaraca qız), որը էկրանավորվել է Սուլեյման Սանի Ախունդովի համանուն պատմվածքի մոտիվներով։

Ծնողներին կորցրած և որբ մնացած գնչու (ադրբ. ղարաչի) մի աղջնակ՝ Թութու անունով, իր կյանքի գնով փրկում է թրքական հարուստ ընտանիքի մի աղջնակի կյանք, ում հետ 1-2 անգամ հասցրել էր խաղալ։ Եւ սա այն դեպքում, երբ հարուստի քաղքենի մայրը արգելել էր աղջկան շփվել գնչուի հետ, անգամ ապտակել վերջինիս ու պատռել շուրթը։ Շրթունքի այդ պատռվածքի պատճառով է, ի դեպ, աղջիկը մահանում։ Թրքի աղջկա ոտքից սեփական բերանով քաշած օձի թույնը այդ պատռվածքով անցնում է գնչուի արյան մեջ։

Թեև ֆիլմը նպատակ է ունեցել բացահայտել Ադրբեջանում մինչխրոհրդային շրջանում գոյություն ունեցած դասակարգային տարբերությունները, ցույց տալ հարուստ, բայց քաղքենի մարդկանց մոտ եղած արժեհամակարգային ճահիճը, բայց ֆիլմում հեղինակները անկախ իրենց կամքից բացահայտել են նաև ադրբեջանցիների այլատյացությունը և այդ երկրում ապրող մյուս ժողովուրդների հանդեպ իրենց վերաբերմունքը։

Այս դեպքում աղջիկը ազգությամբ գնչու է, բայց կարող էր լինել նաև թալիշ, թաթ, լեզգի կամ ավար, եւ վերաբերմունքը էլի նույնն էր լինելու։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից