Search
Close this search box.

Մահվան նոր հակառեկորդ է արձանագրվել. Կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանում փետրվարի 19-ին կատարվել է 9595 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1469 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մեկ օրում առողջացել է 2587 հիվանդ, մահվան 30 դեպք է արձանագրվել։

Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: ԱՆ ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում փետրվարի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 414764 դեպք, որոնցից 388780 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16088 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8308 դեպք է արձանագրվել:

Մահվան ևս 1469 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ընդհանուր կատարվել է 2857715 թեստավորում։