Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 600 միավոր ավտոմեքենաների և մոտ 2 հազար մարդու անվտանգ մուտքն Արցախ և հակառակ ուղղությամբ:
Շուրջօրյա ռեժիմով զինծառայողներն ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն բոլոր 27 դիտակետերում՝ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի ու Լաչինի միջանցքի երկայնքով:

«Ռուս խաղաղապահ զորախմբի դիտորդական կետերն աշխատում եմ սովորական ռեժիմով։ Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով զննման են ենթակա բոլոր տրանսպորտային միջոցները, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է դրանց զննումը, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում» , – ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը:

Ռուս խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից ու բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքում շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:
Դիտակետերում ծառայության, կենցաղի կազմակերպման, խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ֆիզիկական պատրաստության և հանգստի կազմակերպման համար կառուցվել են բլոկամոդուլային ավաններ, ստեղծվել են հարմարավետ և ժամանակակից պայմաններ:
Ընթացիկ իրադրությունը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր խցիկներով: