Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ գործ ունես «խալխի հոր հետ»․ քաղաքագետը՝ վարչապետին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

Դու խմբագիր չես, վարչապետ ես…

Ասում եմ, չէ՞, իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունն իրար լրիվ արժանի են։
Սկզբում «Պատիվ ունեմի» կին պատգամավորը անզուսպ, ոչ կոռեկտ արտահայտությամբ անվանարկեց Արարատ Միրզոյանին։ Բայց այդ պատգամավորի քաղաքական պատասխանատվության կալիբրը շատ սահմանափակ է, կասկածում եմ, որ նույնիսկ ամբողջ խմբակցությունը համաձայն կլինի քաղաքական պատասխանատվություն կրել նրա վարքագծի համար։

Բա ի՞նչ ասես Նիկոլ Փաշինյանի մասին, որի քաղաքականության հետևանքները կամա թե ակամա կրում ենք բոլորս։
Արթուր Ղազինյանը Փաշինյանին հարց է ուղղում, վարչապետը դրան պատասխանելու փոխարեն` կաշառակեր է անվանում նրա դեկան հորը։
Այ ընկեր, դու արդեն չորս տարի վարչապետ ես, ոչ թե` խմբագիր։ Չկա՞ անմեղության կանխավարկած, լավ` քաղաքական մշակույթ, որը «կարմիր գծեր» է սահմանում, ի՞նչ գործ ունես «խալխի հոր հետ»` ինչպես գեներալ Սեյրանը կասեր։
Ընկեր ջան, դու խմբագիր չես, որ կաշառակերի տեղ ես ցույց տալիս։ Դու վարչապետ ես, եթե կաշառակերի գիտես` անուն- ազգանունով, նրան բանտ ուղարկիր։ Մենակ չասես` քննչական մարմինների վրա ազդեցություն չունես…