Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պրոցեսի ամբողջ պատասխանատվությունը կրում եմ ես՝ անկախ նրանից՝ ո՞վ է բանակցում՝ Ռուբինյանը, թե՞ ոչ

Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել ՀՀ վարչապետը։ Այս մասին այսօր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։
«Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ԱԽ–ին և մեծ հաշվով` ՀՀ ժողովրդին»,– ասաց Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև հետաքրքրվեց` կա՞ արդյոք գրավոր փաստաթուղթ, և ո՞վ է պատասխանատու Ռուբինյանի հնարավոր քայլերի, գործողությունների համար։

«Անկախ նրանից, թե ով կլինի բանակցողի կարգավիճակում, պարզ է, որ պրոցեսի ամբողջ պատասխանատվությունը կրում եմ անձամբ ես» ,– հայտարարեց Փաշինյանը` հավելելով, որ հատկապես այդ գիտակցությամբ է այդ կարգավիճակի համար ընտրել Ռուբինյանին։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։