Search
Close this search box.

Պուտինը հայտարարեց, հերթը Սերժ Սարգսյանինն է

ԳԱԶ ավտոգործարանի աշխատողների և վետերանների հետ հանդիպմանը Վալդիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ առաջադրվելու է 2018 թվականի նախագահական ընտրություններին:
«Իսկապես, այս մասին հայտարարելու ավելի լավ վայր և ավելի հարմար առիթ հավանաբար չկա: Շնորհակալություն աջակցության համար: Ես թեկնածությունս կառաջադրեմ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար»,-պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Պուտինը:
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2000-2008 թվականներին և 2012 թվականից մինչ օրս:
2018 թվականը Հայաստանի համար ևս հետաքրքիր է ժամանակահատված է : Ապրիլից Հայաստանը անցնելու է վարչապետական կառավարման: Եվ արդեն գործող վարչապետի ու նախագահի թիմի միջև լուռ պայքար է ընթանում վարչապետի աթոռի համար: Մի առիթով Կարեն Կրապետյանը ասել էր, որ կուզենար 2018-ի ապրիլից հետո ևս պաշտոնավարել: Սերժ Սարգսյանը շարունակում է պահել ինտրիգը: