Search
Close this search box.

Երևանի «Մոսկով» ակումբի մոտ վրացիների և հայերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Կեսգիշերին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներրը Թումանյան փողոցում գործող «Մոսկով» ակումբի մոտից, ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել Ավան վարչական շրջանի բնակիչներ՝ 25-ամյա Տարոն Աղեկյանին, 42-ամյա Ռուբեն Մարտիրոսյանին, Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչներ՝ 27-ամյա Սամվել Այդինյանին, 25-ամյա Թաթուլ Այդինյանին, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 37-ամյա Թինա Չխեդիային, 35-ամյա Նիկոլոզ Թավաձեին, 37-ամյա Մակա Պապասկուային:

Վերջիններս կասկածվում են նշված ակումբի մոտ միմյանց հետ վիճաբանելու և իրար հարվածներ հասցնելու մեջ: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հայերին լսել է հետաքննիչը, ովքեր հրաժարվել են կատարվածի մասին հաղորդում տալուց, իսկ վրացիներին լսել հնարավոր չի եղել՝ թարգմանիչ չլինելու պատճառով: Վրաստանի քաղաքացիները Երևանում ժամանակավորապես բնակվում են «Օպերա Սուիթ» հյուրանցային համալիրում: