Search
Close this search box.

Բռնաբարություն մի բաժակ սուրճի համար. հարևանը հարձակվել է 30-ամյա կնոջ վրա

Սյունիքի մարզում դեկտեմբերի 2-ին բռնաբարության դեպք է գրանցվել. Այդ օրը, գիշերը ժամը 02.30-ի սահմաններում, 40-ամյա Ս. Դ.-ն մտել է 30-ամյա Է. Գ.-ի տուն եւ սուրճ է պահանջել։ Մերժում ստանալուց հետո նա ներսից փակել տան դուռը, հարձակվել կնոջ վրա, պատառոտել հագուստները եւ բռնաբարել նրան։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այնուհետեւ նա կնոջ գլուխը հարվածել է սալիկապատ հատակին, որից հետո հեռացել է։

Ոստիկանության ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են Ս. Դ.-ին եւ բերման ենթարկել Ոստիկանության Մեղրիի բաժին։

Ոստիկանության Մեղրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր.օր-ի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել. Ս. Դ,-ն ձերբակալվել է։

Այս Բաժնից