Search
Close this search box.

Հայաստանում մահացել է 28 քաղաքացի. վերջին տեղեկությունները

Հայաստանում նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 860 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 335738 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2326835 վերջին մեկ օրում` 8313 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 17088 պացիենտ. Մեկ օրում նվազել է 107-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 309861 անձ` վերջին մեկ օրում 939 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 7379 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1410 է: