Search
Close this search box.

Էրիկ Էսրայիլյանը մեդալ է ստացել Հռոմի պապից

Լոս Անջելեսում բնակվող բժիշկ եւ պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը, որը վերջերս մեդալ է ստացել Հռոմի պապից Հայոց ցեղասպանության իրազեկման գործում մարդասիրական գործունեության համար, հեռուստատեսային սերիալ է պատրաստում։ Այն կպատմի Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության գործընթացի մասին եւ կստանա «Զինադադար» («Ceasefire») անվանումը, հայտնում է Variety-ն։

Նախագիծը կնկարահանի իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։

Պարբերականը նշում է, որ Ջորջը Հայոց ցեղասպության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ռեժիսորն է, որում խաղացել են Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը։

Էրիկ Էսրայիլյանի վերջին աշխատանքների շարքում է Discovery Plus-ի «Ֆրանչեսկո» վավերագրական ֆիլմը․ Էրսրայիլյանը ժապավենի պրոդյուսերիներից է։ Ֆիլմում նաեւ կադրեր են ներառված Պապի՝ 2016թ․-ին Հայաստան կատարած այցից։ Variety-ն հիշեցնում է, որ հենց այդ այցի շրջանակում Պապը գործածեց «ցեղասպանություն» տերմինը՝ նկարագրելու համար 1.5 միլիոն հայի ջարդը Օսմանյան կայսրության կողմից։