Search
Close this search box.

Արցախից նոր հաղորդագրություն են տարածել

Վերսկսվել է Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որոնք դադարեցվել էին հոկտեմբերի 14-ին, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Փրկարարական մեկ ջոկատով որոնումները նոյեմբերի 22-ին իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1698 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։