Search
Close this search box.

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս շաբաթ իրենց երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա կայունացմանն ուղղված միջոցառումները։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումը շարունակվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ակտիվ միջնորդական ջանքերի համար։ Հետագա շփումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ պաշտոնական Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախորդ զրույցի ընթացքում Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը։