Search
Close this search box.

Հանգիստ վեր ընգի տեղդ, թե չէ կհրապարակեմ նամակներդ ու սիրածդ դեսպանատները երես կթեքեն քեզանից

Ականջիս շշուկներ են հասել, որ իրեն տղամարդ հորջոջողն ինձանից է բամբասել։
Այս լուսավոր դարում , փառք Աստծու, ամեն ինչ պարզ ու հստակ է։ Ես դեռևս 2020թ․-ի ամռանն էի ասում, որ թշնամին աշնանը պատրաստվում է լայնածավալ պատերազմին, իսկ այդ տղամարդ կոչվածը աջ ու ձախ ասում էր՝ թե բա Կարեն Հովհաննսիյանը ռազմագետ չի, քրդագետ է, ինքը չի կարա նման կանխատեսում անի, իզուր պանիկա է տարածում ու Հայաստան օտարերկրյա ներդրումների վրա ազդում․․․ Հետո հրապարակավ խոսում էր գունավոր երազների մասին, թե բա էսպես, էնպես, պատերազմ չի լինի, ով դրա մասին խոսում է հակահեղափոխական է և այլն․․․ Պատերազմը ցավոք եկավ, ցավոք սրտի կանխատեսումներս իրականություն դարձան․․․

Այս տարի աշնանը կրկին խոսել էի լոկալ բախումների ակտիվացման մասին, ինչպես նաև բլից կրիգ էի կանխատեսել, որը կրկին ցավոք սրտի իրականացավ․․․ Ես չգիտեմ, թե այս տղամարդու անունով անձը ինչու է որդեգրել մասնագետներից, հայրենատեր մարդկանցից բամբասելու գործելաոճը, ամեն դեպքում մի բան գիտեմ, որ սա էն տեսակից է, որ հազար տեր է փոխում հանուն մի փոր հացի ու այդ ճանապարհին սրբաղծորեն այրում բոլոր կամուրջները․․․ Խորհուրդ եմ տալիս ինձանից քիչ բամբասես, այլապես ստիպված կլինեմ նաև պատերազմի օրերին իմ ու քո նամակագրությունը հրապարակել ու դեմքիդ հազար ու մի աստառներից ևս մեկը պատռել․․․

Հանգիստ վեր ընգի տեղդ, չափդ ճանաչի ու ինձ չչափես մնացած թիրախներիդ արշինով, կփոշմանես ու անգամ սիրածդ դեսպանատները երես կթեքեն քեզանից․․․

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից