Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված ադրբեջանական Առանձին համակցված բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները համալիր վարժանք են անցկացրել։

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն, զորավարժությունները սկսվել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մարտական ​​պատրաստության բերելով և կրակային ու ելման դիրքեր գրավելով։

Իրական մարտական ​​պայմաններում հակառակորդի օդային հարձակման զենքերի դեմ պրոֆեսիոնալ պայքարում անձնակազմի հմտությունները կատարելագործելու համար համալիր պատրաստության մեջ է ներգրավվել նաև բանակային ավիացիան: