Search
Close this search box.

Քաղաքական, տեղեկատվական ու դիվանագիտական բարդակ է Հայաստանում․ Անժելա Էլիբեգովա

Քաղաքական, տեղեկատվական ու դիվանագիտական բարդակի մասին.
Երեկ “Հայկական ժամանակը” հայտնում ա 10 զոհի մասին, իշխանական պատգամավոր Աղաջանյանը 15-ի մասին, ՊՆ-ն 1 զոհի մասին։
Երեկ ՊՆ-ն հայտնում ա ընդամենը երկու մարտական դիրք կորցնելու մասին, իշխանական պատգամավոր Քոչարյան Անդոն պնդում ա, որ երեկոյան շատ (!) կորցրած դիրքեր ենք հետ բերել։

Երեկ իշխանական պատգամավոր Աղաջանյան հայտնում ա, որ մայիսից սկսած շուրջ 41 քառակուսի կիլոմետր սուվերեն ՀՀ տարածք օկկուպացված ա Ադրբեջանի կողմից։ Մայիսից սկսած վարչապետի, ԱԺ խոսնակի, ԱԽՔ-ի և այլոց կողմից պնդումներ էին արվում սովետական քարտեզներով Ադրբեջանի տարածք լինելու մասին, Սև լճի 30%-ի համար կռիվ չտալու մասին և ադրբեջանական զորքերի ՀՀ տարածքում գտնվելը բացատրող այլ հայտարարություններ, ընդ որում դեմարկացիա չանցկացնելու պարագայում։

Երբ երկրի վարչապետը ասում ա, որ դեմարկացիան մեր շահերից ա բխում, ապա մեր շահերից բխող փաստաթուղթը ինչի չի ստորագրում՞։ Եթե իրականում չի բխում մեր շահերից, ապա միջազգային հանրությանը ինչի դա չի ներկայացվում՞։ Ինչու կես տարի անց նոր բարձրաձայնվեց, որ Ադրբեջանը ՀՀ տարածք ա օկկուպացնում և սա դիտարկվում ա որպես ագրեսսիա՞։

Հիմա մենք այո, կարող ենք միջազգային հանրությունից, ՄԽ համանախագահներից պահանջել ադեկվատ արձագանք Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, բայց մեզ տրամաբանական հարց են տալու, իսկ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը այս իրավիճակի վերաբերյալ որն ա ու արդյոք այն դիամետրալ չի փոխվի մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո՞։

Անժելա Էլիբեգովա