Search
Close this search box.

Պաշտոնական Բաքուն հայտարարում է 7 զոհի մասին, մինչդեռ ՀՀ ՊՆ-ի տվյալներով նրանց թիվը 10 անգամ ավել է

Պաշտոնական Բաքուն հաստատում է՝ երեկ իրենց իսկ կողմից Հայաստանի դեմ հրահրված ագրեսիայի հետևանքով ունեն զոհեր։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ մարտական գործողությունների հետևանքով ադրբեջանցի 7 զինծառայող է մահացել, 10 զինծառայող՝ վիրավորվել։

Նշենք, որ ՀՀ Պն-ի տվյալներով` ադրբեջանական զինուժն առավել մեծ կորուստներ է կրել։ Մասնավորապես, նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, այդ թվում` 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։