Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է հաղորդում ռազմական լրագրող Պեգովը՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարակից տարածքից

Wargonzo ծրագրի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովն այցելել է հայ-ադրբեջանական շփման գծի հարակից տարածք, որտեղ նախօրեին ադրբեջանական սադրանքների հետևանքով թեժ մարտեր էին ընթանում։

Նա տեղեկացրել է, որ այս պահին տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացնում ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության աշխատակիցները, որպեսզի քաղաքացիական անձինք չանցնեն այս ուղղությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ հակառակորդի հսկողության տակ է անցել մարտական երկու հենակետ, 13 զինվոր գերեվարվել է, 24 զինվորի հետ կապը կորել է։ Պաշտոնապես հաստատվել է մեկ զինվորի մահը։

Մանրամասները՝ տեսանյութում։