Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երեւան-Գյումրի մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի վրա հայտնված կնոջը, վերջինս տեղում մահացել է

Շիրակի մարզում այսօր՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12։10-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Գյումրի մարդատար գնացքի տակ քաղաքացի է ընկել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երեւան-Գյումրի մարդատար գնացքը ընթանլիս է եղել, երբ երկաթգծի վրա գտնվող կինը վրաերթի է ենթարկվել, ապա տեղում մահացել. նա մոտ 55-60 տարեկան էր։ Ժամանել են նաեւ Գյումրու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որոնք արձանագրել են կնոջ մահը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, shamshyan.com-ի թղթակցին ասել են. «Մի պահ տեսանք, որ այդ կինը վազելով գնաց երկաթգծի վրա, ու մարդատար գնացքը եկավ, սակայն այդ կինը, չգիտենք, ինչու, փորձ չարեց գծերից դուրս գալ, դե գնացքավարն էլ չէր կարող արգելակել»։