Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Suzuki XL7» մեքենան 180 մետր գլորվել է ձորը

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-այա Տիգրան Տիգրանյանը իր վարած «Suzuki XL7» մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 204-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 180 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով Տ. Տիգրանյանն ու ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Անուշավան Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի Աղիտուի հոսպիտալ: